211652_close_icon
views-count54090 դիտում article-date 15:22 04-06-2020

Հարցազրույց Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի հետ. «Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

AntiFake-ի հյուրն է Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը։ Թեման՝ Ռաֆիկ Հայրապետյանի և նրա հոր՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը և այս ամենում քաղաքական ենթատեքստի առկայությունը: «Ես ներկայացել եմ քննչական մարմին և տվել եմ ցուցմունք բոլոր իրադարձությունների հետ կապված: Վաղ թե ուշ ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի: Դատարանը չի հաստատել այն մեղադրանքները, որ մեղսագրվում են ինձ և հորս: Ես չեմ կարծում, որ պատշաճ է մեկնաբանել, որ մենք խուսափում ենք քննությունից», – ասում է Հայրապետյանը և փաստում. «Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը այն, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել իմ մեջ»: Ռաֆիկ Հայրապետյանը համոզված է. այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր