211652_close_icon
views-count1183 դիտում article-date 16:31 04-06-2020

ՀՀ նախագահի 2020թ. մրցանակակիրների անունները հայտարարելու գործընթացը հետաձգվում է

ՀՀ նախագահի մրցանակի նախաձեռնող եւ հովանավոր Պողոսյան հիմնադրամն ու մրցանակաբաշխության կազմակերպիչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում են, որ համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ առնվազն մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր հետաձգվում են 2020 թվականի մրցանակակիրներին հայտարարելու գործընթացը, ինչպես նաեւ ՀՀ նախագահի նստավայրում մրցանակաբաշխության հանդիսությունը։ Ժամկետների որոշակիացման դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Կազմակերպիչները հայցում են ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի թեկնածուների ներողամտությունը։

Նմանատիպ նյութեր