211652_close_icon
views-count3108 դիտում article-date 15:58 04-06-2020

Արմավիրի մարզում համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 12 դեպք. մարզպետ

Մեծ ցավով տեղեկացնեմ, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք: Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրր մարզպետ համբարձում Մաթեւոսյանը։ Նա մասնավորապես նշել է. «Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 4-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք: Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն: Առո՛ղջ եղեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր