753 դիտում
16:53 04-06-2020
Շորթող ծրագրերի գրոհները Հայաստանում կրճատվել են 2,5 անգամ, բայց դրանք սկսել են տվյալներ գողանալ
Հայաստանցի օգտատերերի համակարգիչների 0,26%-ը 2020-ի հունվար-մարտին ենթարկվել է վնասաբեր շորթող-գաղտնագրող ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,29%, իսկ Ադրբեջանում՝ 0,81%. վերջինս 9-րդն է այն երկրների ցանկում, որտեղ շորթող տրոյացիների գրոհներին բախված օգտատերերի բաժինն ամենամեծն է։
2019-ի առաջին եռամսյակում նման սպառնալիքների Հայաստանում բախվել է օգտատերերի 0,65%-ը, իսկ Վրաստանում և Ադրբեջանում, համապատասխանաբար, 0,27%-ը և 0,81%-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, աշխարհում 2020-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է շորթող տրոյացիների 5225 նոր մոդիֆիկացիա, 2019-ի առաջին եռամսյակում դրանք 5222-ն էին։
«Գնալով ավելի շատ շորթող ծրագրեր են սկսում գաղտնագրումը լրացնել տվյալների գողությամբ։ Այն դեպքում, երբ զոհը չի ուզում փրկագին վճարել գաղտնազերծման համար (օրինակ տվյալները վերականգնվել են պահուստային կրկնօրինակից), չարագործներն սպառնում են բաց հասանելի դարձնել նրանից գողացած գաղտնի տեղեկատվությունը։ Որոշ դեպքերում դրանք դատարկ սպառնալիքներ են, բայց ոչ միշտ. մի քանի գաղտնագրիչների հեղինակներ ստեղծել են սեփական կայքեր, որտեղ իսկապես հրապարակում են տուժած կազմակերպությունների տվյալները», - նշում են ընկերության փորձագետները։
Շորթող տրոյացիներով վարակվելուց խուսափելու համար նրանք ընկերություններին խորհուրդ են տալիս ժամանակին թարմացնել ծրագրային ապահովումը, և առաջին հերթին՝ օպերացիոն համակարգերը, բոլոր համակարգիչներում կիրառել պաշտպանական լուծումներ, որոնք կարգելափակել ինչպես հայտնի, այնպես էլ՝ դեռևս չբացահայտված շորթող ծրագրերը։ Հարկ է նաև աշխատակիցներին սովորեցնել ճանաչել սոցիալական ինժեներիայի հնարքները, որոնցից օգտվում են չարագործները, և պաշտպանվել դրանցից։
Գաղտնագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել ֆայլերի գաղտնազերծման համար, քանի որ դա չի երաշխավորում ֆայլերին հասանելիության վերադարձը, բայց չարագործներին հաստատ կմղի վնասաբեր ծրագրի հետագա տարածման։ Անհրաժեշտ է նաև միջադեպի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին, փորձել տեղեկատվություն գտնել այն մասին, թե հենց որ ծրագիրն է գրոհել սարքը կամ դիմել փորձագետներին. հնարավոր է, որ ֆայլերը գաղտնազերծելու հնարավորություն ընձեռող ծրագիրն արդեն գոյություն ունի, և անվտանգության մասնագետները կկարողանան օգնել փաստաթղթերին հասանելիությունը վերականգնելու գործում։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
Նմանատիպ նյութեր
15288 դիտում
19:07 28-06-2018
Կրիպտոմայներների գրոհները թափ են հավաքում. դրանք կարող են փչացնել սարքը և հինգ անգամ շատ հոսանք են «խժռում»
12830 դիտում
12:01 11-03-2020
Հայաստանում մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները կտրուկ նվազել են
2485 դիտում
16:45 16-09-2020
Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում համակարգիչների օգտատերերի վրա կտրուկ ուժգնացել են
Այս բաժնից
421 դիտում
20:13 24-04-2024
Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է․ Վիգեն Սարգսյան
385 դիտում
19:48 24-04-2024
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ