Կառավարությունը ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրեց Կամո Սարգսյանին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրել Կամո Սարգսյանին:
« Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կամո Սարգսյանի թեկնածությունը»,- ասված է որոշման մեջ: