211652_close_icon
views-count61496 դիտում article-date 12:32 04-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. մինչ Էրեբունի հիվանդանոցի բժիշկները փրկեցին ավտոլվացման կետի 23-ամյա աշխատակցի կյանքը, ոստիկանները պարզեցին, որ նրան դանակահարել է մեկ այլ ավտոլվացման կետի աշխատակից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու և Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքի մանրամասները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Էրեբունու ոստիկանություն ահազանգ է ստացվել Էրեբունի բժշկական կենտրոնից, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սարգիս Մ-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով։ Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել վիրավորի կյանքը, Էրեբունու և Մասիսի ոստիկանները պարզել են, որ Սարգիս Մ-ն նշված վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող ավտովերանորոգման կետի մոտ, իսկ նրան դանակահարել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Վարդգես Թ-ն։ Էրեբունու և Մասիսի ոստիկանները հայտնաբերել են վերջինիս և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն ու կասկածյալն աշխատում են տարբեր ավտոլվացման կետերում՝ որպես ավտոլվացողներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր