211652_close_icon
views-count6449 դիտում article-date 12:11 04-06-2020

Ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը ծանր է. Արսեն Թորոսյանը նոր թվեր ներկայացրեց

Մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվն ենք ունեցել կորոնավիրուսով դեպքերի՝ 697 նոր դեպք. հետեւաբար, ընդահանուր թիվը հատել է 11 հազարի շեմը՝ հասվելով 11 221-ի: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտավորապես նույնն է մնում: Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքերին միացված 15 հոգի: Նաև կա մի վտանգավոր միտում, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է նորից բռնկում: Փաստացի հիմա հնարավոր է նման սցենար ունենանք, դրա համար շատ կարևոր է կանոնների խիստ պահպանումը»,- ասաց նախարարը: Նա հավելեց, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը. «Որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն որ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր