211652_close_icon
views-count9005 դիտում article-date 10:58 04-06-2020

697 նոր դեպք, 15 մահ. վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 11221-ի

Հայաստանում հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 697 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 11221 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 63459 (մեկ օրում արվել է 1809 թեստավորում) Փաստացի այս պահին բուժվում է 7505 անձ (ավելացել է 664-ով) Վերջին տվյալներով ապաքինվել է 3468 անձ, վերջին մեկ օրում 14-ը հոգի: Ընդհանուր առմամբ, 176 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով): Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:

Նմանատիպ նյութեր