211652_close_icon
views-count41221 դիտում article-date 23:33 03-06-2020

Ավտովթար Սյունիքի մարզում. «ՈւԱԶ»-ը բախվել է Daewoo-ին, Daewoo-ն՝ Opel-ին, Opel-ը՝ Subaru-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բնակիչ, 29-ամյա Վանուշ Գ.-ն իր վարած «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքում՝ Գործարանային փողոցում, բախվել է աջ երթևեկելի գոտում կայանված, Երևանի բնակիչ, 37-ամյա Արսեն Բ.-ին պատկանող Daewoo Kalos մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Էրիկ Մ.-ին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է Արթուր Հ.-ին պատկանող Subaru մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՈւԱԶ»-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 24-ամյա Ալեն Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան բժշկական կենտրոն: Վթարից ժամեր անց նույն բժշկական կենտրոն է դիմել նաև «ՈւԱԶ»-ի վարորդը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր