211652_close_icon
views-count34388 դիտում article-date 18:48 03-06-2020

«Վարչապետի փոփոխության 3 տարբերակ կա». Վանեցյան. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/06/03/1115403/?fbclid=IwAR3DrT2OAO4wrGkayYWqSnD-y4_3sF9u-C-WkE7_hC1ZJKuWX0QPPqo3UGs]Aravot.am[/url]-ը գրում է. «Մենք բոլորս պետք է համախմբվենք մի օրակարգի շուրջ ու ձեւավորենք ազգային համաձայնության կառավարություն: Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա ու այսօրվա ԱԺ-ն պետք է նախաձեռնի նոր ազգային համաձայնության կառավարություն»,- այսօր Վանաձորում «Հայրենիք» կուսակցության նոր գրասենյակի բացմանը հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա ասաց. «Այն, ինչ կատարվում է մեր երկրում, ուղղակի աղետ է, անթույլատրելի իրավիճակ, օր-օրի ավելի ծանր հետեւանքներ են լինելու»: Վանաձորում կուսակցությանը նոր անդամագրվողներ կան, որոնք հետաքրքրվեցին՝ ազգային համաձայնության կառավարությունը ո՞նց եք պատկերացնում: Վանեցյանը պատասխանեց. «Պատկերացնում եմ հետեւյալ կերպ՝ այդ գաղափարի շուրջ ես պատրաստ եմ համագործակցել բոլոր կարող քաղաքական ուժերի ու անհատների հետ: Կառավարության հեռացում ու նոր կառավարության ձեւավորում, այդ օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել»: Հարց եղավ նաեւ Միքայել Մինասյանի տեսանյութերի հետ կապված: Վանեցյանն ասաց. «Պետությունը պարտավոր է տալ հստակ պարզաբանումներ՝ բոլոր հնչեցված մեղադրանքների վերաբերյալ, որպեսզի հանրության մեջ հարցականներ չմնան՝ ճի՞շտ է խոսել Միքայել Մինասյանը, թե՞ ճիշտ չի խոսել: Եթե պետությունը չի տալիս հստակ հերքում, հստակ փաստեր չեն ներկայացնում, ուրեմն կա՛մ Միքայել Մինասյանի ներկայացրած փաստերը ճիշտ են ու դրանց պատասխանները չկան, կա՛մ ուղղակի պատասխան չունեն իշխանությունները»: Վանեցյանը նաեւ ասաց. «Վարչապետի փոփոխության երեք տարբերակ կա՝ հերթական ԱԺ ընտրություններ, որի ժամանակ ձեւավորվում են կուսակցությունները, դաշինքները: Տարբերակ երկու՝ ԱԺ-ում առկա քաղաքական ուժերը անվստահություն են հայտնում կառավարությանը եւ վարչապետին, նախաձեռնում են քվեարկություն եւ ընտրում են նոր կառավարություն, նոր վարչապետ, երրորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից ձեւավորվող պահանջն է, կամ քաղաքական այլ պահանջների համադրման արդյունքում առաջանում է մի իրավիճակ, երբ խորհրդարանը լուծարվում է: Յուրաքանչյուր ավել օր այս իշխանության մնալը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մեր պետության գոյության համար: Այն որոշումները, որ արվում են, այն բացթողումները, որ ունենում ենք մեր արտաքին քաղաքականության մեջ, մեր արտաքին գործընկերների հետ հարաբերություններում, կարող են ուղղակի անդառնալի հետեւանքներ ունենալ»:

Նմանատիպ նյութեր