211652_close_icon
views-count1994 դիտում article-date 17:06 03-06-2020

Սեւանում մուտք ու ելքի հատուկ ռեժիմը երկարաձգվել է մինչեւ հունիսի 10-ը

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում պարետի որոշմամբ գործող սահմանափակումները երկարաձգվել են եւս մեկ շաբաթով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը ։ «ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սեւան համայնքի վարչական եւ տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է եւս մեկ շաբաթով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի հունիսի 10-ը` ժամը 23:59-ը»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր