211652_close_icon
views-count12748 դիտում article-date 13:44 03-06-2020

Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կան հաստատված 50 դեպքեր, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։ Սիրելի՛ համագյուղացիներ, հայե՛ր, ուշքի գալ է պետք։ Խնդրում եմ հետևեք հակահամաճարակային կանոններին, որպեսզի հնարավոր լինի փրկել նոր կյանքեր։Մահացածի հարազատներին՝ համբերություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր