211652_close_icon
views-count2476 դիտում article-date 09:25 03-06-2020

Իշխանությունները համակերպվել են, որ վարակակիրների թիվը շարունակելու է աճել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մնալ բացարձակ առաջատար։ Եվ թվում է, թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարակի տարածումը անվերահսկելի բնույթ է ստացել։ Իշխանության ներկայացուցիչները նույնպես ընդունում են, որ անհնար է դարձել վերահսկել վարակի տարածումը, նույնիսկ հնչում է այն ենթադրությունը, թե այսօր Հայաստանում 18-20 հազարի չափով անսիմպտոմ չախտորոշված դեպքեր կան։ Իսկ այսպիսի իրավիճակում, երբ պարզ չէ, թե ովքեր են վարակակիրները, և դրա հետ մեկտեղ տեղեկություններ են շրջանառվում նաև թեստերի անբավարար քանակի մասին, իրավիճակի վերահսկողությունը թողնվում է ինքնահոսի։ Այլ խոսքով ասած՝ իշխանություններն արդեն համակերպվել են, որ վարակակիրների թիվը շարունակելու է աճել, և ամենացավալին այն է, որ աճելու է նաև մահերի թիվը այնքան ժամանակ, մինչև կորոնավիրուսի վարակը հասնի իր պիկին։ Սա ցույց տվեց նաև երեկվա օրը, երբ նոր հակառեկորդ գրանցեցինք՝ մեկ օրում 517 նոր վարակված, ընդամենը 25 առողջացած և... 19 մահ: Եվ ամենահետաքրքրականն այն է, որ այսպիսի իրավիճակը համընկնում է մի այնպիսի իրադարձության հետ, երբ վարչապետն ու իր ընտանիքը ևս, ցավոք, վարակվում են կորոնավիրուսով։ Ինչևէ, սա առաջին դեպքը չէ, երբ որևէ պետության ղեկավար վարակվում է կորոնավիրուսով, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը, ՌԴ վարչապետը ևս վարակվեցին, սակայն նրանց պարագայում եթե հանրության հետ կապի անհրաժեշտություն էր առաջանում, ապա դա կատարվում էր հեռավար եղանակով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր