211652_close_icon
views-count806 դիտում article-date 09:13 03-06-2020

Կամավորական աշխատանքի մշակույթը զարգացնելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Համավարակը վեր հանեց սոցիալ-տնտեսական հարաբերությունների ձևեր, որոնք ազգային օրենսդրությամբ կամ կարգավորված չէին, կամ մասնակի լուծումներ ունեին: Վերջին երկու ամիսների ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր մասնագիտություններ ունեցող քաղաքացիներ կամավոր հիմունքներով ներգրավվել են տարեցների ու միայնակների աջակցության, ինչպես նաև հիվանդանոցներում բուժվող հիվանդների խնամքի աշխատանքներում: Ներկայում կամավորների ներգրավման կամ մարդկային օգնության կարիք է առաջանում ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այնպես էլ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության մեջ: Վերոհիշյալ իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայցրել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը: Հատկանշական է, որ անկախությունից ի վեր այս օրենքի ընդունման մի քանի անհաջող փորձ է արվել: 2006 և 2010 թվականներին մշակվել և շրջանառության մեջ են դրվել համանուն օրենքի երկու նախագիծ: 2015 թ. նույն նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Ազգային ժողովի պատգամավորներ: Սակայն, համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները չեն ընդունվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր