211652_close_icon
views-count1186 դիտում article-date 18:18 02-06-2020

Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են ընդհանրապես չկայանալ

Եկող տարի դժվար թե աշխարհը հաղթահարած լինի կորոնավիրուսը, և, հետևաբար, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը, ամենայն հավանականությամբ, պետք է չեղյալ հայտարարվի։ Այս մասին ասել է Ճապոնիայի առաջատար համաճարակաբան, պրոֆեսոր Կենտարո Իվատան։ Խաղերի կայացման համար անհրաժեշտ է երկու պայման: Նախ՝ Ճապոնիան պետք է հաղթահարի կորոնավիրուսը, և երկրորդ ՝ վիրուսը պետք է հաղթահարեն նաև մյուս երկրները: Առաջին պայմանը հնարավոր է կատարել մինչև հաջորդ տարի, բայց երկրորդ պայմանը հոռետեսական է։ Հաջորդ տարվա սկզբին, ամենայն հավանականությամբ, Ճապոնիան կկարողանա անցկացնել տարածաշրջանային մակարդակի միջոցառումներ, բայց ոչ օլիմպիական խաղեր։

Նմանատիպ նյութեր