1084 դիտում
13:47 02-06-2020
Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է. armtimes.com
Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մայիսի 27-ին մերժվել է:
Այս մասին «[url=https://www.armtimes.com/hy/article/189268?fbclid=IwAR1Vi4kEogRbGCmYIU2SvktSLiNLheN3MK16EWPWX7KuVvgNMQH0ouVtVVc]Հայկական ժամանակ[/url]»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նրա փոխանցմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով: Գրառմանն անմիջապես արձագանքել էին հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը: Դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.armtimes.com/hy/article/189268?fbclid=IwAR1DlpmCte9qdSlgGbvc3Mmm_ca5cPG6xd3-hRY9tMX2WroKDCbnWYVxo2A]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3875 դիտում
15:56 11-01-2020
Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է
10207 դիտում
10:06 20-05-2020
Բացարձակ դատապարտելի է առավել եւս նորածին երեխային ուղղված ատելությունը. Թաթոյանը՝ Տաթեւիկ Ռեւազյանի մասին
15249 դիտում
09:36 15-04-2014
Ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտորի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է․ Հրապարակ
Այս բաժնից
802 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում
2500 դիտում
13:42 30-01-2025
Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով