211652_close_icon
views-count799 դիտում article-date 13:25 02-06-2020

Հեռու չէ այն օրը, երբ համավարակը կհաղթահարվի. Արմեն Սարգսյանը՝ Իտալիայի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Իտալիայի միջև գործընկերության և փոխվստահության ոգով զարգացող հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանը մշտապես կարևորում է մեր երկրների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումն ու զարգացումը: Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր պարբերական շփումները։ Համոզված եմ, որ Իտալիա նախատեսվող իմ առաջիկա պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաշերտ հարաբերություններին։ Սահմաններ չճանաչող համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ ճգնաժամի պայմաններում իմ անկեղծ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին: Բարձր եմ գնահատում մարդկային կյանքեր փրկելուն և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ձեր երկրի ջանքերը: Հավատացած եմ, որ հեռու չէ այն օրը, երբ համավարակը կհաղթահարվի, և մենք կվերսկսենք առօրյա բնականոն կյանքը՝ կրկնապատկելով մեր երկրների և ժողովուրդների միջև առավել ամուր հարաբերություններ հաստատելու՝ համատեղ հանձնառությունը»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Նմանատիպ նյութեր