211652_close_icon
views-count3879 դիտում article-date 11:45 02-06-2020

«Աստված սեր է»․ Թրամփը շրջել է Սպիտակ տան շրջակայքում, Աստվածաշունչը ձեռքին լուսանկարվել նախօրեին հրդեհից տուժած եկեղեցու մոտ. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջել է Սպիտակ տան շրջակայքում, դիտել Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հրդեհներից տուժած շենքերը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/02/Trump/3305164?fbclid=IwAR0f9Wh_WyOZ0NyMsgLQvMlVIZ8mNXkurb5Esdue4xlCFMD7m19cRHxGdxk]Tert.am[/url]-ը։ Երկրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված անկարգությունների դեմ պայքարի մասին Սպիտակ տան Վարդագույն պարտեզում ելույթ ունենալուց հետո պետության ղեկավարը թիկնապահների և լրագրողների ուղեկցությամբ դուրս է եկել Լաֆայեթի պուրակ: Հայտնի է, որ Թրամփի՝ պուրակ դուրս գալուց մեկ ժամ առաջ ստիկանությունը լուսաձայնային նռնակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրել է այնտեղ հավաքված ցուցարարներին։ Նախագահը շրջել է պուրակով և կանգ առել Սուրբ Հովհաննեսի եկեղեցու մոտ։ 19-րդ դարասկզբի շինությունը պատմական տեսարժան վայր է և նախօրեին խիստ տուժել է հրդեհի հետևանքով։ Աջ ձեռքին պահելով Աստվածաշունչը՝ Թրամփը մոտեցել է շենքին, բարձրացրել այն` ասելով․ «Աստված սեր է»։ Թրամփը, որին ուղեկցել է նաև ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, դիրքավորվել է եկեղեցու առջև՝ Աստվածաշունչը ձեռքին լուսանկարվելու, ինչի ժամանակ լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն «աշխարհի մեծագույն երկիրն է և այդպես էլ կմնա»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/06/02/Trump/3305164?fbclid=IwAR0f9Wh_WyOZ0NyMsgLQvMlVIZ8mNXkurb5Esdue4xlCFMD7m19cRHxGdxk]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր