211652_close_icon
views-count1505 դիտում article-date 11:24 02-06-2020

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց տոներին արձակուրդ կստանան

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկvում է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տրվի: «[url=https://armenpress.am/arm/news/1017077.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է: Նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ հինգերորդ կետով, այն է՝ ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի, քան տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հունիսի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 98 «կողմ» ձայնով:

Նմանատիպ նյութեր