1703 դիտում
11:24 02-06-2020
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց տոներին արձակուրդ կստանան
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկvում է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տրվի: «[url=https://armenpress.am/arm/news/1017077.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է:
Նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ հինգերորդ կետով, այն է՝ ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի, քան տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հունիսի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 98 «կողմ» ձայնով:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
11:56 19-03-2014
Հայաստանում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները պետական աջակցություն կստանան
1396 դիտում
13:21 14-01-2021
Ազգային փոքրամասնությունների օրը կմտնի ազգային օրացույց․ Կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը