Ովքեր են ընտրվել Վանեցյանի կուսակցության խորհրդի անդամներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս տեղի ունեցավ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը ընտրեց 9 հոգանոց խորհուրդ:
Այդ խորհրդի անդամ է ընտրվել Արա Սահակյանը, ով ՀՀՇ իշխանության տարիներին ԱԺ փոխխոսնակն էր, իսկ մինչև իշխանափոխությունը Ղազախստանում ՀՀ դեսպանը: Խորհրդի անդամներից Արմինա Դարբինյանը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի նախկին կինն է, իսկ Ժասմենա Ասրյանը «Հայրենիք» կուսակցության նախկին նախագահն է, ով համաձայնվել է կուսակցությունը հանձնել Վանեցյանին՝ մնալով կուսակցության խորհրդի անդամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]