211652_close_icon
views-count1243 դիտում article-date 09:26 02-06-2020

«Ներքին ահաբեկչություն է». Թրամփը նահանգապետերից պահանջել է ճնշել զանգվածային ցույցերը և պատժել մեղավորներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նահանգապետերի հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հայտարարլ է, որ տղի ունցողը ներքին ահաբեկչություն է։ Նա պահանջել է վերջիններից՝ ճնշել բողոքի ակցիաներն ու խստորեն պատժել անկարգություններ հրահրողներին։ Հիշեցնենք, որ երկրի տարբեր մասերում գլուխ բարձրացրած ակցիաներն ու դրանց հետևող անկարգությունները կապված են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ, ով սպանվել է ոստիկանի կողմից։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, խորհրդակցությունն անցել է տեսակապով և փակ է եղել լրագրողերի համար։ Ներքին աղբյուրների փոխանցամբ՝ նախագահը զայրացած է տեղի ունեցող իրադարձություններով և խստորեն քննադատել է նահանգապետերի աշխատանքը; «Դուք պետք է իրավիճակի առաջատարը լինեք, հակառակ դեպքում հիմարի տեսք կունենաք։ Պարտավոր եք ձերբակալել և դատել մարդկանց»,-մեջբերել է Թրամփի խոսքը CNN հեռուստաալիքը։ Իր հերթին, Իլլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Փրիցքերը հայտարարել է, որ ագրեսիվ հռետորաբանությունը միայն կխորացնի իրավիճակը և խնդրել է նախագահին հանդարտվել։ Թրամփն էլ, իր հերթին, քննադատել է նահանգապետի աշխատանքը կորոնավիրուսի դեմ։ Թրամփի խոսքով՝ անկարգությունների հետևում կանգնած է ձախ ծայրահեղական շարժում, որն ավելի ու ավելի է վատ պահելու իրեն, եթե ուժ չկիրառվի։

Նմանատիպ նյութեր