211652_close_icon
views-count2243 դիտում article-date 09:13 02-06-2020

Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այնպիսի իրավահարաբերությունները, ինչպիսիք աշխատանքայիններն են, շատ արագ են փոփոխվում և համարժեք արձագանքման ու կարգավորման պահանջ են առաջացնում: Մյուս կողմից էլ սա այն ոլորտն է, որտեղ հասարակությունն առավել զգայուն է իր իրավունքների պահպանման հարցում և այն կարգավորող օրենքի ցանկացած բաց անխուսափելիորեն բարձրաձայնվում է հասցեատիրոջ կողմից: Հայաստանի աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2005 թվականին, իսկ 2010 և 2015 թվականներին ենթարկվել երկու հիմնարար բարեփոխումների: Հինգ տարին արդեն ավանդույթ դարձած այն ժամանակահատվածն է, երբ աշխատանքային հարաբերությունները զարգացման որոշակի փուլ են անցնում, որի ընթացքում նոր պահանջներ ու իրավահարաբերությունների ձևեր են առաջանում և առարկայական պայմաններ են ստեղծվում իրավական ակտի բարեփոխման համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը: Իրավական ակտով վերլուծվել են Աշխատանքային օրենսգրքում առկա խնդիրները, դրանց առաջացման պատճառները, որի հիման վրա էլ նախանշվելու են նրա բարեփոխումները: Ոլորտի լիազոր մարմինը հայեցակարգը մշակելիս հաշվի է առել վերջին տարիներին աշխատողներից, գործատուներից, միջազգային կազմակերպություններից և փորձագետներից ստացած դիտողություններն ու առաջարկությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր