211652_close_icon
views-count14669 դիտում article-date 23:07 01-06-2020

Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե

Վրաստանը չի կարողանա բացել սահմանները կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում, փոխանցում է [color=#EF2929]ekhokavkaza.com[/color]-ը։ «Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության կոմիտեն զբաղվում է այդ հարցով։ Երկկողմ համաձայնագրեր կձևակերպվեն նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ։ Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր՝ ինչ թեստ պետք է անցնի զբոսաշրջիկը նախքան ժամանելը։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները։ Օրինակ՝ մեր քաղաքացիները, որ մեկնում են Թուրքիա բուժման նպատակով, պետք է նախապես ՊՇՌ թեստ անցնեն ոչ շուտ, քան 48 ժամ առաջ (սահմանը հատելուց-խմբ․), ինչպես նաև, Վրաստանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր