211652_close_icon
views-count12154 դիտում article-date 22:03 01-06-2020

Կրեք դիմակներ և կփրկեք հարյուրավոր կյանքեր. Պարետատան հայտնի ուղերձը կարդում է «հայկական Լևիտանը». ArmDaily.am

Արդեն տևական ժամանակ է՝ ոստիկանության և ԱԻՆ մեքենաները շրջում են հանրապետությունով մեկ և քաղաքացիներին զգուշացնում համավարակի մասին՝ հորդորելով պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել ձեռնոց և դիմակ։ Ձայնագրությունը հնչում է հետևյալ տեքստով. «Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր: Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ձեզ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար»։ [url=https://armdaily.am/?p=94290&l=am&fbclid=IwAR1Ha___goDELB5RuWMccPSwic9sw5rEadbZMSTAZtje22oll6KR16uk8r8]ArmDaily.am-[/url]ը պարզեց, որ տեքստը կարդում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հեռուստառառիոհաղորդումների թողարկման բաժնի պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։ «2013 թվականից ծառայում եմ ՀԿԼ վարչությունում։ Հիմնականում տեքստերը կարդում էր մեր վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Կարծեմ, ընդունվելուց մեկ տարի անց էր, երբ Ջանոյանը մարզում էր ու փորձնական ասացին, որ ես կարդամ։ Հետո սկսեցի կարդալ։ Եվ արդեն տևական ժամանակ ես եմ կարդում նյութերը։ Ու քանի, որ հեռուստառադիոհաղորդումների բաժնի պետի տեղակալն եմ, նման բաների կատարումը ինձ է հանձնարարվում։ Ավանդույթի ուժով էդ մեկն էլ հանձնարարեցին, մի քանի տարբերակ կարդացի, որոնցից հավանեցին այն մեկը, որը հիմա ամենուր հնչում է»,- նշեց Մարտուն Սիմոնյանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր