211652_close_icon
views-count546 դիտում article-date 19:22 01-06-2020

Քրեական գործ է հարուցվել, ենթադրաբար օպերատիվ մարմինների անփույթ աշխատանքի փաստով. Արթուր Դավթյան

[url=https://www.tert.am/am/news/2020/06/01/Davtyan-artur/3304751?fbclid=IwAR3NxNjVwp8gAxFufQLZexSCdzrBY35_5-jY0mbCfZynGzzvGeVhfGuKM8A]Tert.am-[/url]ը գրում է. Մեր դիրքորոշումը եղել է այն, որ 300.1 հոդվածում իրավական որոշակիության խնդիր չկա, շատ որոշակի է, և հետադարձ ուժի առումով էլ ոչ մի խնդիր չկա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նշեց, որ իրենց փաստարկները պայմանավորվել են գործի տվյալների հետ, այսինքն՝ թե ինչ է նկարագրած մեղադրանքի ծավալի մեջ: «Եվրոպական դատարանը՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի հարցին, ասաց, որ դա պետք է որոշվի ամեն կոնկրետ դեպքում, ամեն կոնկրետ քրեական գործի տվյալներից ելնելով, այսինքն՝ այն ինչ մենք տարիներ շարունակ ասում էինք: Եվրոպական դատարանն ավելին՝ վերահաստատեց մեր նախկին դիրքորոշումը, որ քննության այս փուլում այդ գործը Սահմանադրական դատարանի վարույթում ընդունվելու գործ չէր»,-ասաց նա: Հարցին, թե Ձեզ բաց տեքստով ասվեց, որ աղմկահարույց գործերով բացթողումներ կան և ինչպես է ստացվում, որ քրեական գործ հարուցելուց առաջ մարդիկ փախուստի են դիմում՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Դատախազությունը ո՛չ մեղադրանք առաջադրողն է, դատախազությունը ո՛չ ապացույց ձեռք բերողն է: Դատախազությանը չի կարող մեղադրանք հասցեագրվել, թե ինչն էր պատճառը, որ, Ձեր ասած, մի քանի օր առաջ գնաց, այլ հետագայում պարզվեց արդյոք, թե ինչն էր պատճառը, որ այդպես եկավ: Յուրաքանչյուր նման դեպքով անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են: Մենք նույնիսկ դեպք ենք ունեցել, որի պայմաններում քրեական գործ հարուցեցինք ենթադրաբար օպերատիվ մարմինների անփույթ աշխատանքի փաստով և ներկայումս նախաքննություն է ընթանում»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր