211652_close_icon
views-count72250 դիտում article-date 18:21 01-06-2020

Արթիկի գաղութի դատապարտյալները այսուհետև սնվելու են «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից պատրաստված բարձրորակ սննդով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող, հանրապետության բոլոր քննչական մեկուսարաններում ու քրեակատարողական հիմնարկներում լուրջ բարեփոխումներ են տեղի ունեցել, դա անհերքելի է, ապացույցը՝ բազմաթիվ հեռախոսազանգերն են կալանավորված անձանց հարազատների կողմից, ովքեր իրենց խոսքում նշում են, որ կալանավորված ու դատապարտված անձինք ավելի շատ բողոքում են քննչական ապարատից ու դատախազությունից, ինչպես նաև վաղաժամկետ ազատմամբ զբաղվող չինովնիկներից: Նրանք նշում էին, որ սննդի հարցով ոչ մի խնդիր չունեն, ասելով, որ իրենց սնունդը մատակարարողն է [url=https://www.facebook.com/artlunch2002/?eid=ARCbUZPjJsgxthvr9XMpFxis8-pa472EOW0ZSndLp8CDrxDeikKhFS_mUg72aD7iPVHBoEHztYBBeTUf&timeline_context_item_type=intro_card_work&timeline_context_item_source=100015540994771&fref=tag]«Արտ Լանչ» [/url]ապրանքանիշը ներկայացնող ընկերությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 1-ին, [url=https://www.facebook.com/artlunch2002/?eid=ARCbUZPjJsgxthvr9XMpFxis8-pa472EOW0ZSndLp8CDrxDeikKhFS_mUg72aD7iPVHBoEHztYBBeTUf&timeline_context_item_type=intro_card_work&timeline_context_item_source=100015540994771&fref=tag]«Արտ Լանչ»[/url] ապրանքանիշը ներկայացնող ընկերության սննդի ապահովան համակարգը, որը գործում է արդեն քրեակատարողական 12 հիմնարկներում, արդեն նմանատիպ ծառայություն է կատարելու «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Այսուհետև նշված հիմնարկում «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից է ազատազրկվածների համար սնունդ մատակարարվելու: Նշված ՍՊԸ-ի սննդամթերքը համարվում է բարձրորակ, որն իր մեջ ներառում է ճաշ, նախաճաշ, ընթրիք: Նշենք, որ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից առաջարկված սնունդը պատրաստվում է ամեն օր և բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից: Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ ապահովելու համար սննդի զանազանությունը, պահպանելով նաև սննդակարգի որակը, կալորիականությունը և այլ օգտակար հատկությունները: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Քրեակատարողական ծառայության հետ համատեղ իրականացրել և շարունակելու է իրագործել ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր