211652_close_icon
views-count25419 դիտում article-date 15:32 01-06-2020

«Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք, Բելառուսում մայդան չի՛ լինելու». Լուկաշենկո. tert.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 1-ին երկրի պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում մայդաններ չեն լինի: Այս մասին գրում է belta.by կայքը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/01/lukashenko-maydan/3304446?fbclid=IwAR14cOYfa23z3GvbU7rCaU4iCgnSOgknof1ExSQ-2phJywtXnhYA39yUmAo]Tert.am[/url]-ը։ «Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է: Եվ Պետանվտանգության կոմիտեին այդ ոլորտում նախագահի հետ միասին առաջատար դեր է վերապահված` պաշտպանելու մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը: Մենք լիովին տեղյակ ենք այն նպատակներին, որոնք ունեն այստեղի որոշ քամի փչողներ: Այդ նպատակները մեզ պարզ են. նախագահական ընտրությունների նախաշեմին կամ ընտրությունների օրը մեզ մոտ մայդան սարքել: Նրանք այդպես են ծրագրել: Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ զգուշացնել և բոլոր նրանց, ովքեր լսում են, բոլոր այդ «մայդանացվածներին» զգուշացնել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու»,-հայտարարել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը կոչ է արել զուգահեռներ չանցկացնել և չհամեմատել Բելառուսում տեղի ունեցողը Հայաստանում և Ուկրաինայում մինչ այդ տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ: «Պետք չէ մեզ համեմատել այնպես, ինչպես վերջերս հարևան երկրի թերթն էր արել՝ գրելով, թե իբր մեզ մոտ նոր փաշինյաններ ու նոր զելենսկիներ են հայտնվել և որ մեզ մոտ իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում կամ Ուկրաինայում: Իրավիճակը տարբեր կերպ կարող է զարգանալ: Միայն թե մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք: Ինչպես էլ տեղի ունեցած լինեն Հայաստանում և Ուկրաինայում իրադարձությունները, նրանք երկուսն էլ` և՛ Փաշինյանը, և՛ Զելենսկին տաղանդավոր մարդիկ են: Ես նրանց հետ արդեն մոտիկից եմ ծանոթացել: Նրանք անխոս տաղանդավոր մարդիկ են և որ գլխավորն է` իրենց երկրների հայրենասերներն են: Նրանք նվիրված են իրենց երկրներին»,-ասել է Լուկաշենկոն: «Իսկ մերոնցից ոմանք գրոշներով ցանկանում են ծախել այն ամենը, ինչն այստեղ ստեղծվել է ոչ միայն նախագահ Լուկաշենկոյի, ոչ միայն իշխանության կողմից: Ժողովրդի կողմից է ստեղծված: Դրա համար էլ դա թույլ տալ չի կարելի: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, «մայդանացվածներին» եմ սա ասում, որ մենք երբեք թույլ չենք տա ապակայունացնել իրավիճակը մեր երկրում»,-հայտարարել է նախագահը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/06/01/lukashenko-maydan/3304446?fbclid=IwAR14cOYfa23z3GvbU7rCaU4iCgnSOgknof1ExSQ-2phJywtXnhYA39yUmAo]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր