211652_close_icon
views-count2570 դիտում article-date 15:23 01-06-2020

«Վեթինգի ոսկե պահը բաց է թողնված, հիմա անունն ինչ էլ դնես՝ միևնույն է․ հետհեղափոխական ալիքը գնալով պարտվում է». 1in.am

«[url=https://www.1in.am/2761656.html?fbclid=IwAR3vT2GjV72mIZW8oPC45Wwfs0UR4r86qLJ3XQTg5CAKBLvbVSkCqSkUAZQ]Առաջին լրատվական[/url]»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը։ [b]-Պարոն Քոչարյան, 2021թ–ի հունվարի 1-ից կստեղծվի անկախ Փաստահավաք հանձնաժողով, որը լինելու է անկախ մարմին և ֆինանսավորվելու է բյուջեից։ Հանձնաժողովն ուսումնասիրելու և փաստեր է հավաքելու 1991 թ–ի սեպտեմբերից մինչև 2018 թ–ի մայիսն ընկած ժամանակահատվածը Հայաստանում պարբերաբար տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ: Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ այս հանձնաժողովի ստեղծումը և իրականացվելիք գործառույթները բխում են 2019 թ–ի հոկտեմբերին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունից: Ի՞նչ կարծիք ունեք այս հանձնաժողովի ստեղծման և դրան վերապահված գործառույթների մասին։ [/b] – Փաստահավաք խմբի գործունեության արդյունավետությունը պայմանավորված կլինի երկու հանգամանքով․ առաջին՝ կհաջողի արդյոք ձեր կողմից նշված ժամանակահատվածում ուսումնասիրություններ կատարելով հայտնաբերել հանցագարծությունների դեպքեր, թե՝ ոչ, երկրորդ՝ եթե հայտնաբերվել են հանցագործությունների դեպքեր, ապա դրանց համար քրական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցել է, թե՝ ոչ։ Եթե այս երկու գործոնները բավարարող ապացույցներ լինեն, բնականաբար, այդ աշխատանքն իր դրական հետևանքները կունենա, իսկ եթե ոչ, ապա կարծում եմ, որ չի ունենա, քանի որ բավականին մեծ ժամանակահատվածի է խոսքը վերաբերում։ Արդյունավետությունը պայմանավորված է այս հանգանքներով և որևէ այլ հետևանք ես չեմ պատկերացնում։ Իհարկե, եթե օրենքով նախատեսված իրավական միջոցների մասին է նաև խոսքը գնում, ապա փաստահավաք խմբի աշխատանքի արդյունքները 2 ուղղությամբ կարող են օգտագործվել՝ իրավաքաղաքական գնահատական տալու և մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու։ Եթե ուսումնասիրությունների արդյունքում մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ է արձանագրվել, նույնիսկ, եթե պատասխանատվության կանչելու վաղեմության ժամկետն անցած լինի, ապա պետությունը բազմաթիվ գործիքներ ունի այդ մարդկանց իրավունքները վերականգնելու, օրինակ՝ այնպես, ինչպես եղավ Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու դեպքում։ Այնպես որ այսօր կատեգորիկ ասել, որ արդյունավետ կաշխատի այս հանձնաժողովը կամ արդյունավետ չի աշխատի՝ սխալ եմ համարում։ Ընտրված բավականին մեծ ժամանակահատվածը կարող է բերել նրան, որ առանձին խախտումներին, հանցագործություններին, իհարկե, եթե դրանք հայտնաբերվեն, դատախազությունը պարզապես չկարողանա պատշաճ իրավական գնահատական տալ՝ վաղեմության ժամկետի անցած լինելու պատճառով։ Այս հանգամանքն աչքի առաջ ունենալով՝ պետք է կոնկրետ ժամանակահատված ընտրվեր։ Եթե ժամանակահատվածն ընտրվել է զուտ անցյալի իրողություններին քաղաքական գնահատական տալու համար՝ դա բոլորովին այլ խնդիր է, իշխող քաղաքական ուժի խնդիրն է և դա միայն բարոյախրատական հետևանքների է բելելու, ոչ թե իրավական։ [b]– Այսինքն, այս գործընթացում քաղաքական ենթատեքստ եք տեսնո՞ւմ։ [/b] – Չեմ ցանկանա օգտագործել ենթատեքստ բառը, այլ կասեմ, որ ավելի շատ քաղաքական գործընթաց է, որը կարող է բերել իրավական հետևանքների։ Հիմա, եթե այս քաղաքական գործընթացի արդյունքում կհայտնաբերվեն խախտումներ ու դրանց կտրվի իրավական գնահատական, ապա քաղաքական գործընթացը կվերածվի իրավականի։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.1in.am/2761656.html?fbclid=IwAR3vT2GjV72mIZW8oPC45Wwfs0UR4r86qLJ3XQTg5CAKBLvbVSkCqSkUAZQ]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր