822 դիտում
14:54 01-06-2020
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առիթով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական խոսք է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթով։
Ներկայացնում ենք Արցախի Հանրապետության նախագահի շնորհավորական խոսքը․
«Մեծարգո՛ պարոն վարչապետ
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ եւ արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում»:
Նմանատիպ նյութեր
688 դիտում
11:19 01-10-2023
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով
1749 դիտում
13:41 21-08-2022
Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի առթիվ
Այս բաժնից
313 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
283 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան