971 դիտում
16:37 01-06-2020
Հունիսի 1. Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողությունը։
Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 18800 արձանագրություն, իսկ մայիսի 31-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1232 դեպք։
Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Այսօր վաղ առավոտից արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջաններում։
Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
910 դիտում
14:20 02-06-2020
Հունիսի 2. Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում
1066 դիտում
14:08 04-06-2020
Հունիսի 4․ Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում
1273 դիտում
14:20 03-06-2020
Հունիսի 3. Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում
Այս բաժնից
601 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
622 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները