825 դիտում
12:17 01-06-2020
Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում
Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի կայքից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է։
«26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 320 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2037 նմուշառում, մայիսի 12-ից 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 714 նմուշառման հետազոտություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
835 դիտում
12:58 13-05-2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում
3703 դիտում
20:45 11-05-2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է
865 դիտում
13:31 09-06-2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է
Այս բաժնից
958 դիտում
14:26 15-11-2024
Վաղը երեկոյան անձրև է սպասվում