211652_close_icon
views-count3527 դիտում article-date 11:55 01-06-2020

Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, վերջին շրջանում տարբեր ուղիներով ինձ տեղեկություններ են փոխանցում անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին, ովքեր պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար, այսպիսի անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին խնդրում եմ իրենց՝ այդ թվում որակավորումը հավաստող տվյալները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով»,-հավելել է վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր