211652_close_icon
views-count7438 դիտում article-date 11:04 01-06-2020

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, մահվան՝ 13 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 9402 է

Հայաստանում հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 120 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 9402 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 58668: Փաստացի այս պահին բուժվում է 5896 անձ: Վերջին տվյալներով ապաքինվել է 3402 անձ, վերջին մեկ օրում 16-ը հոգի: Ընդհանուր առմամբ, 139 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով): Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:

Նմանատիպ նյութեր