211652_close_icon
views-count11814 դիտում article-date 21:28 31-05-2020

«Կովկասի գերուհին». ֆիլմ, որը ժամանակ և սահմաններ չի ճանաչում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

54 տարի առաջ՝ 1966 թվականին, խորհրդային էկրաններին հայտնվեց ԽՍՀՄ պատմության լավագույն կատակերգություններից մեկը՝ «Կովկասի գերուհին» ֆիլմը: Լեոնիդ Գայդայի այս գլուխգործոցը վաղուց վերածվել է կլասիկայի: Բավական է ասել, որ միայն առաջին տարում ֆիլմը դիտել է 76,5 մլն մարդ: Ֆիլմը դերասանների փայլուն խաղի շնորհիվ առ այսօր հիշում են և շարունակում նույն հաճույքով դիտել: Ֆիլմում հնչող տասնյակ արտահայտություններ թևավոր են դարձել և խորհրդային, հետագայում՝ հետխորհրդային տարածքում դարձել մարդկանց առօրյա շփումների անբաժանելի մասը: Կինոնկարը մեծ հռչակ բերեց Գեորգի Վիցինին, Յուրի Նիկուլինին, Յուրի Մորգունովին, Ալեքսանդր Դեմյանենկոյին, Վլադիմիր Էտուշին, Նատալյա Վարլեյին և իհարկե՝ Մհեր Մկրտչյանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր