211652_close_icon
views-count3700 դիտում article-date 18:52 31-05-2020

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, մայիսի 31-ի առավոտյան 09:00-ից սկսած շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի, Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում: Մշտադիտարկման և վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վարորդների և ուղևորների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Արձանագրված խախտումների հիմքով Ճանապարհային ոստիկանությունը կազմել է համապատասխան արձանագրություններ, նաև Տեսչական մարմնի մասնագետները վարորդների և ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։ Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող մշտադիտարկումներին զուգահեռ Տեսչական մարմնի բոլոր տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մարզերում ևս հսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ: Առավոտից ՀՀ ամբողջ տարածքում իրականացվող լայնամասշտաբ մշտադիտարկումները և ուժեղացված վերահսկողությունը շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր