211652_close_icon
views-count3058 դիտում article-date 19:11 31-05-2020

ԱՄՆ-ում շարունակվում են զանգվածային անկարգություններ. պղծվել է նաև Դենվերում գտնվող հայկական խաչքարը

ԱՄՆ-ում գտնվող լրագրող Գոհեր Վեզիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սարսափելի գիշեր էր` ուժեղացված պարետային ժամը սկսվեց երեկոյան 20։00֊ից։ Սևամորթ քաղաքացու սպանությունը սպիտակ ոստիկանի կողմից զանգվածային բողոքի մեծ ալիք է առաջացրել, ինչի հետևանքով ազգային բանակն երեկ անցավ գործի։ Հարյուրավոր բիզնեսներ ու խանութներ են ավիրվել֊թալանվել։ Բեվերլի Հիլզն ու Downtown-նն են զգալիորեն տուժել։ Ամերկյան նյուզերի լենտայում բրենդային թանկարժեք խանութների թալանի տեսարանները սևերի կողմից`հետին պլան են մղել կստարվածը։ Հայկական խաչքարի կողքով էլ սևերն անտարբեր չեն անցել։ Սևեր ու սպիտակներ(((։ P.S. Ներքևում տեղադրած վիդեոյի առաջին հատվածը դժվար է նայել։ Ես չեմ կարողացել նայել` դանդաղ խեղդվող մարդու` կյանք աղերսող հևոցը զարհուրելի է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր