211652_close_icon
views-count3924 դիտում article-date 23:34 30-05-2020

Միքայել Մինասյան. Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»: Նա նշել է, որ փաստեր կան, որոնք վկայում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա, և մաքսանենգ ծխախոտի, ինչպես նաև զենքի սկանդալը ծածկադմփոց անելու համար ՌԴ է գործուղղվել գեներալ Արշակ Կարապետյանը: «Հիմա գեներալ Կարապետյանը, որը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը, ամսի 23-ին գաղտնի գործուղվել է արդեն մեր բոլորի կողմից սիրված, հայկական միջազգային կենտրոն դարձած Վորոնեժ»,- ասաց Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր