211652_close_icon
views-count3908 դիտում article-date 21:02 30-05-2020

Կայացավ արձակագիր Սարգիս Գոքորյանի «Ինչ անեմ քեզ համար» գրքի օնլայն շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արձակագիր Սարգիս Գոքորյանն օնլայն տարբերակով իր ընթերցողին է ներկայացրել 5-րդ՝ «Ինչ անեմ քեզ համար» գիրքը: Շնորհանդեսի ընթացքում հաղորդավար , դերասան Սուրեն Առուստամյանն ու գրքի հեղինակ Սարգիս Գոքորյանը լայվ- զրույցով ներկայացրել են պատմության հետ կապված տեղեկություններ: Գրքի առաջին ընթերցող, մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը ելույթ է ունեցել, նշել, որ հեղինակի՝ «Ինչ անեմ քեզ համար» հարցն ունի մեկ պատասխան՝ «Շարունակի՛ր գրել, Սարգիս»,- ասել է նա: Շնորհանդեսի ժամանակ հեղինակի բոլոր գրքերի լավագույն ընթերցող է ճանաչվել հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը, ով այդ կոչմանն արժանացել է նախորդ շնորհանդեսի ընթացքում՝ «Ո՞վ է երրորդը» գիրքն ամբողջությամբ ընթերցելու համար: Շնորհանդեսի ընթացքում խոսել է նաև գրքի կազմի նկարի հեղինակ Կարեն Բաղդասարյանը, ով պատմել է թե ինչպես ծնվեց արմատներով մարդը, բացի այդ՝ տեսանյութով ներկայացվել է Սարգիս Գոքորյանի գրական ուղին: Սարգիս Գոքորյանի հինգերորդ՝ «Ինչ անեմ քեզ համար» գիրքը պատմում է քսան տարի հոգեբուժարանում բանտարկված կնոջ, գեներալ ամուսնու և երիտասարդ հոգեբանի կյանքի մասին: Գրքի իրադարձությունները զարգանում են հոգեբանի բացահայտումների հիման վրա: Հաշվի առնելով համաշխարհային պանդեմիան՝ շնորհանդեսն օնլայն էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր