211652_close_icon
views-count37387 դիտում article-date 18:10 30-05-2020

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. տարիներ շարունակ բազմաբնակարան շենքի նկուղները լցված են ջրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի տարի է, ինչ ջրով են լցված Վանաձոր քաղաքի Չուխաջյան 4 բազմաբնակարան շենքի նկուղները: Բնակիչների խոսքով՝ տարիներ շարունակ դիմել են գրեթե բոլոր ատյաններին՝ ջրմուղից մինչեւ թաղապետարան, քաղաքապետարանից մինչեւ վարչապետի աշխատակազմ, սակայն խնդիրը շարունակում է չլուծված մնալ, իսկ շենքի նկուղներում ջուրն ավելանում է: Այսօր՝ մայիսի 30-ին, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում շենքի մի քանի բնակիչներ, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ամառ-ձմեռ էս վիճակում ա շենքը, էլ չգիտենք ում դիմենք, մի քանի անգամ եկել նայել են, ինչ-որ պատճառաբանություններ են բերում, բայց կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում՝ խնդիրը վերջնական լուծելու ուղղությամբ: Բնակարանները ամբողջությամբ պատվել են խոնավությամբ: Ջրի առկայությունից ու խոնավությունից նաեւ շենքի հիմքն է խարխլվում, չգիտենք ինչ անենք, որ էս հարցը վերջնական լուծում ստանա, ու իրենք էլ կարողանան չոր ու մաքուր բնակարաններում ապրել, ոչ թե խոնավության պայմաններում»: Բնակիչները, ովքեր խնդրի հետ կապված դիմել են մարզպետարան, այնտեղից գրություն է ուղղարկվել Վանաձորի քաղաքապետարան, որտեղից բնակիչներին հայտնել են, որ Չուխաջյան փողոցի թիվ 4 շենքի նկուղներում ջրագոյացման պատճառները պարզելու համար կատարվել են ուսումնասիրություններ, ըստ որի՝ նկուղներում ջրագոյացումը եղել է դեռեւս շենքի շահագործման տարիներից սկսած, որը ամենայն հավանականությամբ ստորգետնյա ջրերի արդյունք է, քանի որ շենքը գտնվում է գետից մոտ 20 մետր հեռավորության վրա: Մինչդեռ հարեւանները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ շենքի նկուղները ջրով են լցվել վերջին 4-5 տարիներին, ու մինչ այդ շենքի նկուղները եղել են չոր վիճակում: Բնակիչների խնդրանք պահանջը մեկն է պատկան բոլոր մարմիններց՝ նախ գտնել ջրի առաջացման պատճառները, ապա նաեւ քայլեր ձեռնարկել ջրի հոսքը կանխելու ուղղությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր