2684 դիտում
17:07 30-05-2020
Մոսկվայից Երևան չարտերային թռիչքի օրն ու ժամը հայտնի է
Մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 30-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 31-ին ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը կմերնարկի մայիսի 31-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը հրապարակել է նաև հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 1351 համարը)։
Նմանատիպ նյութեր
8658 դիտում
23:22 29-05-2020
Հայտնի է մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ժամը
4259 դիտում
18:55 23-08-2020
Հայտնի է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը
2839 դիտում
23:40 01-09-2020
Հայտնի է Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նոր չարտերային չվերթների ժամանակացույցը
Այս բաժնից
967 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1294 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
1066 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ