211652_close_icon
views-count17445 դիտում article-date 10:12 30-05-2020

Թագուհի Թովմասյանի եւ էլի մի քանիսի շնորհիվ Լարսում «պլեն մնացածները» ազատագրվեցին. armlur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը կոչով դիմում է ազգաբնակչությանը, որը ներկացնում ենք ստորև. [b]«ՀՀ շատ քաղաքացիներ համաշխարհային համավարակի այս օրերին իրենց հայրենիք, իրենց տուն վերադառնալու խնդիր ունեն։ Ու շատ դեպքերում այնպիսի դժվարություններ են առաջ գալիս այդ ճանապարհին, որ ներհայաստանյան մակարդակի լուծվող հարցեր չեն։ ՌԴ-ից մոտ 7 տասնյակ մեր քաղաքացիներ որոշել էին վերադառնալ հայրենիք, սակայն վրաց-ռուսական սահմանին կարելի է ասել «արգելափակվել» էին 2-3 ամիս։ Վրացական սահմանը փակ է մարդատար մեքենաների համար։ Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանին՝ ՌԴ-ից Հայաստան գալու փափագ ունեցող քաղաքացիների անլուծելի թվացող խնդիրը կարգավորելու համար։ Գիտեմ՝ իսկապես դժվար էր. Վրաստանում կարանտինային խիստ պայմաններ են գործում։ Բայց կարևորը խնդիրը կարգավորվեց։ Շնորհակալություն նաև մեր հայրենակիցներին՝ ըմբռնումով մոտենալու, համբերատար լինելու համար։ Այս մարտահրավերը միասին հաղթահարելու անհրաժեշտություն ունենք։ Պետք է մեկս մյուսի նկատմամբ ավելի հոգատար լինենք, քան երբևէ։ Հ. Գ. Սիրելի հայրենակիցներ, եթե արտերկրից ցանկանում եք Հայաստան վերադառնալ, կապվեք տեղի հյուպատոսարաններ, համագործակցեք աշխատակիցների հետ, նոր միայն պլանավորեք վերադարձը, որպեսզի ՌԴ-ից դուրս եկած մյուս քաղաքացիների նման չհայտնվեք «արգելափակման» մեջ։ Հ. Գ. -2 Սիրելի՛ հայրենակիցներ հնարավորինս նեղացրե՛ք ձեր շփման շրջանակը, դիմակ կրե՛ք և եղե՛ք առողջ»[/b]։ [url=https://armlur.am/1006347/?fbclid=IwAR1Ful6_KTw4eNJIjITjNiclr29GfDRGQlV0T2BqRQHaiQMMh2V7xsj83g8]Armlur.am[/url]-ը գրում է. «Շուրջ ամիսուկես Վերին Լարսի անցակետում գտնվող Հայաստանի 71 քաղաքացիներին երեկ ավտոբուսներով տեղափոխեցին Հայաստան: Երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանների արանքում մոտ 45 օր գտնվող մեր հայրենակիցները երկար ժամանակ խնդրում էին աջակցել իրենց՝ գալ հայրենիք: Բայց քանի որ կարանտինային արտակարգ դրություն էր ինչպես Ռուսաստանի դաշնությունում, այնպես էլ` Վրաստանի հանրապետությունում, մարդկանց տեղափոխելը գրեթե անհնար էր դարձել: Քաղաքացիների խոսքերով, նրանց կերակրել են տեղաբնակները՝ տաք ճաշ տալով, անագամ կանանց երեխաներին առաջարկել են լոգանք ընդունել իրենց տներում: Մարդիկ մեքենայի անիվներ են այրել, որպեսզի տաքանան: Մեր հայրենակիցները մի քանի անգամ փորձել էին անցնել ռուս-վրացական սահմանը, սակայն վրացական կողմը թույլ չէր տվել մուտք գործել երկրի տարածք։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում էր քաղաքացիներին՝ նշելով, որ կարանտինային պայմաններ են խախտել եւ պետությունը չի կարող իրենց աջակցել, որովհետեւ Վրաստանի սահմանը փակ է: Եւ չնայած սրան՝ նրանք շարունակում էին սպառնալ, համառել, թե պետք է Հայաստան մտնեն իրենց սեփական ավտոմեքենաներով: Անելանելի դրության մեջ հայտնված մեր հայրենակիցները խնդրի լուծման ակնկալիքով դիմել էին Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին եւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Այսպես, պատգամավորները սկսեցին բանակցել Վերին Լարսի անցակետում գտնվող հայրենակիցների եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ: Ի վերջո գտնվեց փոխզիջումը. Քաղաքացիներին պատգամավորները բացատրեցին, որ այս փուլում սեփական ավտոմեքենաներով հայրենիք գալն ուղղակի անհնար է: Նրանք կարող են ռուս-վրացական սահմանը հատել միայն առանց սեփական ավտոմեքենաների` ավտոբուսներով` հատուկ ուղեկցությամբ: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://armlur.am/1006347/?fbclid=IwAR1Ful6_KTw4eNJIjITjNiclr29GfDRGQlV0T2BqRQHaiQMMh2V7xsj83g8]կայքում[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր