211652_close_icon
views-count801 դիտում article-date 09:37 30-05-2020

Տուրիզմը փրկելու հարցը քննարկվում է Կառավարության հետ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տուրիզմի հայկական ֆեդերացիան զբոսաշրջության ոլորտը «փրկելու» համար պետությանը առաջարկում է ոչ թե մեկ անգամ միանվագ, այլ տևական ժամանակահատված ամեն ամիս փաստացի աշխատող աշխատողների ամեն երրորդի աշխատավարձը սուբսիդավորել. «Ողջունելի է այն փաստը, որ կառավարության հետ կա երկխոսություն: Մեր առաջարկներից արդեն երկուսը, թեկուզ՝ մասամբ, ընդունվել են, ինչն էական առաջընթաց է, և այսօր մեր բոլոր ներկայացրած առաջարկությունների մասով քննարկում կա: Մեծ հույս ունենք, որ պետք է ընդունվեն»: Պետական մարմինների հետ քննարկվում են երեք խումբ միջոցառումներ: Առաջինը վերաբերում է ոլորտի պահպանման իրավիճակային խնդիրներին, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մեխանիզմներին, երկրորդը զբոսաշրջության ոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումներն են, երրորդ խումբը համակարգային լուծումն է, որը մինչ կորոնավիրուսային ժամանակաշրջանը, Մեխակ Ապրեսյանի խոսքով, նույնպես խիստ հրատապ էր և շատ կարևոր. «Մենք ունենք մեր մրցակցային միջավայրը փլուզումից փրկելու, կայուն տնտեսական զարգացման համար հիմքեր ապահովելու, բարենպաստ գործարար ներդրումային միջավայր ապահովելու խնդիր և դրան ուղղված միջոցառումներ»»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր