211652_close_icon
views-count10399 դիտում article-date 23:29 29-05-2020

Նախիջևանն իրենք ուժեղացրել են, զենք են բերել, որպեսզի հասանելի դառնա Երևանը. Վաղարշակ Հարությունյան. ArmLur.am

«Նախօրեին, ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է: Կրակոցը հնչել է Նախիջեւանի կողմից՝ սահմանի այն հատվածից, որտեղ 2018-ից հետո հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել: Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին եւս նման դեպք էր եղել՝ հակառակորդի կրակոցից այրվել էր զորամասի հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Երկու դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր չկան: Վերջին դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի Արենի գյուղի մերձակայքում։ Փաստորեն, հակառակորդի համար լավ տեսանելի եւ հասանելի է դարձել մեր դիրքերի տեղաշարժը: Այս թեմայի շուրջ [url=https://armlur.am/1006155/?fbclid=IwAR2yq_7cD5LKtmtJjidQLJen8ARPXI-TpZJo4Qic2UUUxyG8ECC0x0jmQmY]ArmLur.am[/url]-ը զրուցել է ԵԿՄ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: -[b]Պարո՛ն Հարությունյան, Նախիջեւանի կողմից Ադրբեջանական կողմը հարձակվել է, ռմբակոծել եւ մեքենա է վնասել՝ ՈւԱԶ տեսակի: Ինչո՞ւ են, հիմա էլ Նախիջեւանից հարձակումներ իրականացնում: [/b] -Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական դաշինքն իրականացնում է իր գլոբալ քաղաքականությունը: Եթե պատերազմի ժամանակ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի Նախիջեւանը չմասնակցի ռազմական գործողություններին, որովհետեւ թուրքերը հասկանում են, որ ադրեբջանական բանակը թույլ է, Նախիջեւանը խոցելի է, եւ կարող է իրենք կորցնեն: Եվ հասկանալով, որ պատերազմի ժամանակ կարող են դա կորցնել, ես նկատի ունեմ Ղարաբաղի պատերազմի, իրենք ամեն ինչ անում են, որ զերծ պահեն Նախիջեւանը: Նույնիսկ ես, երբ ռազմական օպերացիա էի անցկանցում, դե բնական է, որ լսում էի իրենց կապը՝ Նախիջեւանն ու Լաչինը, իրենք իրար հետ կապվում էին ու նման խոսակցություններ էին տանում, որ ամեն ինչ արեք, որ իրենք չհարձակվեն Նախիջեւանի վրա: [b]-Պարոն Հարությունյան, Նախիջեւանի կողմից հարձակումներն անընդհատ շարունակվելո՞ւ են: Քանի որ դա մշտապես եղել է ադրբեջանական կողմի պլանը: [/b] -Հիմա իրավիճակ է փոխվել. հիմա իրենք իրականացնում են աշխարհաքաղաքական, ռազմական, քաղաքական ճնշում Հայաստանի վրա՝ Նախիջեւանի սահմաններից, որպեսզի հակական կողմը գնա զիջումների Ղարաբաղի հարցում: Իսկ զիջումն իրենց գիտակցելով այն է, որ մենք դա պետք է հանձնեք Ղարաբաղին: Դա է: Իրենք դա են իրականացնում: Ուրեմն Նախիջեւանն իրենք ուժեղացրել են, զենք են բերել, որպեսզի հասանելի դառնա Երեւանը: Այնտեղ թուրքական, դե ֆակտո, զորքեր, բազաներ կան: -[b]Իսկ ինչպե՞ս պետք է միջազգային կառույցները՝ օրինակ, ԵԱՀԿ մինսկի համանախագահներն արձագանքեն այս ամենին:[/b] -ԵԱՀԿ Մինսկի համախախագահները միշտ փորձում են, նույնիսկ երբ Ադրբեջանն ակնհայտ գնում է գործողությունների, նրանք կոչ են անում երկու կողմին էլ: Դա միջնորդ է միայն, դրա համար, էստեղ իրենց մոտուցումը դա է եւ այդպես էլ կլինի: [b]-Իսկ ռուսական կողմն ի՞նչ արձագանք է պետք անի:[/b] -Ռուսական կողմը ինչ արձագանք տա: Պետք է հայկական կողմը դրա մասին դիմի՝ ըստ ՀԱՊԿ պայմանագրի: ՀԱՊԿ պայմանագիրը գործում է ագրեսիայի դեպքում: Եվ հստակ նշված է, թե ինչ է ագրեսիան: Իսկ այն ինչ տեղի է ունենում, դա նշանակում է հրադադարի խախտում, դա ագրեսիա չէ: Մյուս կետում հայկական կողմը պետք է դիմի օգնության, եւ բնական է, որ այդ գործողությունները պետք է լինեն ադեկվատ: Որովհետեւ այն տեղի է ունենում, մեր բանակը, նույնիսկ պարետազմ չի հայտարավում: Բանակում այն ստորաբաժանումներ, որոնք գտնվում են այդ հատվածում, իրենք կարողանում են դա կանխել: Այնպես որ, դա այսօր չեն դնում, ապա չկա նման անհրաժեշտություն: Բայց քաղաքական առումով, իհարկե, միանշանակ պետք է սրա մասին բարձաձայնել: Ես կարող եմ ասել, որ բոլորը գիտակցում են, տարածաշրջանի խաղացողները գիտեն, թե ինչ է նշանակում Նախիջեւանը:

Նմանատիպ նյութեր