211652_close_icon
views-count10461 դիտում article-date 20:30 29-05-2020

Քննիչի կողմից որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը կվկայի այն մասին, որ Արման Սահակյանը կատարել է իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը. Էմին Խաչատրյան

[color=#EF2929]SHAMSHYAN .com[/color] կայքով նյութ է [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/29/1156005/]հրապարակվել[/url], որ Արման Գալուստի Սահակյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց` ստորագրություն բնակության վայրից չհեռանալու մասին: Տեղեկացնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Գալուստի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել: Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է, և հիմնված վարույթն իրականացնող մարմնի չփաստարկված ենթադրությունների վրա, որոնք ուղղակի չեն կարող լինել ողջամիտ։ Նախաքննական գաղտնիությունից ելնելով չեմ կարող հրապարակել մեղադրանքի բովանդակությունն ու փաստական հանգամանքները, սակայն կարող եմ միանշանակ արձանագրել, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, բացի այդ՝ հաշվի առնելով արդի քաղաքական իրողությունները և զարգացումները, գտնում եմ, որ այն ունի նաև քաղաքական ենթատեքստ, որից կարելի է եզրահանգել, որ սույն քրեական գործով ակնկալել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ուղղակի միամտություն է, քանի որ քրեական գործում ոչ թե բացակայում են Արման Սահակյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, այլ ավելին` քննիչի կողմից որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը կվկայի այն մասին, որ Արման Սահակյանը կատարել է իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/29/1156005/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում խափանման միջոց էր ընտրվել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի տղայի՝ Արման Սահակյանի նկատմամբ: Վերջինս քննիչի որոշմամբ բնակության վայրից չհեռանալու՝ ստորագրությամբ ազատ է արձակվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր