3869 դիտում
15:14 29-05-2020
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված հարցման։
Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից, դատարանը միաձայն հայտնել է հետևյալ կարծիքը։
Դատարանը չի կարող պատասխանել Հայաստանի ՍԴ–ի կողմից ներկայացված առաջին երկու հարցադրումներին։
Մասնավորապես, դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։
Նշենք, որ ՍԴ –ի առաջին երկու հարցերն էին
1. Արդյոք Կոնվենցիայի 7–րդ հոդվածով սահմանվող և Կոնվենցիայի այլ հոդվածներով (օրինակ՝ 8–11 հոդվածներով) վկայակոչվող «օրենք» հասկացությանը որակական նո՞ւյն պահանջներն են (որոշակիություն, մատչելիություն, կանխատեսելիություն, կայունություն) ներկայացվում։
2. Եթե ոչ, ապա ո՞ր չափանիշներով են դրանք սահմանազատվում։
ՍԴ երրորդ հարցն էր՝ արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարում է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։
Դատարանը որոշել է, որ այդպիսի դրույթը, որն օգտագործում է «այլ օրենքի հղման» տեխնիկան՝ արարքը կամ անփութությունը քրեականացնելիս, պետք է հնարավորություն տար անձանց կանխատեսել, թե որ արարքը կարող էր իրենց քրեորեն պատասխանատու դարձնել։ Ի թիվս այլ գործոնների, հստակություն և կանխատեսելիություն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ հղումը լինի հստակ ձևակերպված, իսկ վկայակոչվող դրույթում հստակ ձևակերպված լինեն արարքի բաղադրիչները։
ՍԴ–ի չորրորդ հարցը վերաբերում էր իրավական երկու տարբեր ակտերի համատեղելիությունը ստուգող Կոնվենցիայի 7–րդ հոդվածով (ոչ մի պատիժ առանց օրենքի) սահմանվող չափորոշիչին։ Դատարանը կարծիք է հայտնել, որ նման գնահատականները ավելի շուտ պետք է հաշվի առնեին դեպքի հատուկ հանգամանքները, քան տրվեին ընդհանրացված գնահատականներ։
Նմանատիպ նյութեր
1965 դիտում
10:58 30-04-2019
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով մեղադրական եզրակացությունը
2133 դիտում
10:22 12-11-2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել պաշտպանության իրավունքի խախտման հիմքով
2107 դիտում
13:59 22-12-2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստել է ՄԻԵԴ դիմելու փաստաթղթերը
Այս բաժնից
355 դիտում
21:28 22-04-2024
Ալեն Սիմոնյանի մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին
346 դիտում
21:16 22-04-2024
Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները․ Անահիտ Մանասյան