211652_close_icon
views-count1025 դիտում article-date 11:02 29-05-2020

Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձե՛ք խոսել․ Արայիկ Հարությունյանն՝ Ալիևին

Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձե՛ք խոսել․։ Այս մասի այսօր՝ մայիսի 29-ին, եյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ «Երեկ արդեն Իլհամ Ալիևն իր հերթական հայտարարություններն է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը. «Աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարո՛ն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ նաև վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն, ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձե՛ք խոսել»,-ասաց Արցախի նախագահը:

Նմանատիպ նյութեր