211652_close_icon
views-count5496 դիտում article-date 09:01 29-05-2020

Վերջին 2-3 օրերին մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ պարետատան կողմից հիմնական սահմանափակումներն արդեն իսկ հանված են։ Ինչպես հայտնի է, արդեն պարտադիր է դարձել դիմակներ կրելը։ Որպես կանոն՝ մարզերում կենտրոնական իշխանության կողմից տրվող ցուցումները ոչ ամբողջությամբ են կիրառվում, կամ կատարվում են իմիջիայլոց։ Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում, չնայած մայրաքաղաքում և գլխավորապես մարզկենտրոններում ու մյուս խոշոր քաղաքներում բավական խիստ սահմանափակումներ էին կիրառվում, գյուղական վայրերում իրավիճակը բավականին բարձիթողի էր։ Մեր լրագրողներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վերջին 2-3 օրերին մարզերում էապես խստացվել է վերահսկողությունը։ Մասնավորապես, պետական նշանակություն ունեցող ճանապարհներին, քաղաքների մուտքային հատվածներում, ինչպես նաև մարզերի սահմանագծում տեղակայված են հսկիչ կետեր, որտեղ խստացված ռեժիմով ստուգվում է մեքենաների ողջ շարժը։ Ոստիկանությունը բավարար չափի ուժերով ՀՀ մարզերում հետևողական վերահսկողություն է իրականացնում։ Հավելենք, որ ՏԻՄ ղեկավարներին ևս հորդորվել է իրենց համայնքներում հետևողականություն դրսևորել պարետի ցուցումները կատարելու նպատակով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր