211652_close_icon
views-count1064 դիտում article-date 22:45 28-05-2020

Հարի Ռեդնապ. Եթե «Տոտենհեմը» 1-2 թոփ-ձեռքբերում անի, ապա կարող է նվաճել ԱՊԼ-ը

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը անդրադարձել է թիմի ներկայիս վիճակին: «Ինձ դուր է գալիս Դելե Ալին, դա թոփ-խաղացող է: «Տոտենհեմը» հիանալի հարձակում ունի՝ ի դեմս Քեյնի: Սոնն էլ՝ փայլուն խաղացող է: Նրանցից կարելի է սպասել, որ նրանք առաջադիմելու են: Նրանք հրաշալի ստադիոն ունեն և ֆանտաստիկ մարզահամալիր, այնպես որ ամեն ինչ իր տեղում է: Պարզապես նրանք պետք է մեկ կամ երկու լավ ձեռքբերում անեն: Դա նրանց նոր մակարդակի կբարձրացնի, իսկ ակումբը փող ունի: «Տոտենհեմի» սեփականատեր Ջո Լյուիսը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն և ես վստահ եմ, որ եթե իրապես գործի անցնի ապա ոչ մի պատճառ չկա, որպեսզի հզոր ձեռքբերումներ անի և պայքարի ԱՊԼ-ի չեմպիոնի կոչման համար», ասել է Ռեդնապը:

Նմանատիպ նյութեր