211652_close_icon
views-count3982 դիտում article-date 22:26 28-05-2020

Եթե իշխանությունը բացառում է մաքսանենգ ծխախոտի արտահանման գործում իր ներգրավվածությունը, ուրեմն չի տիրապետում պետության կառավարմանը. Վարդան Բոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/05/28/Mirror/3301668?fbclid=IwAR1MUOPe0aTnnBJ27kyLEpxflKW5qX6uAYTzWdjxlZKeHeORG666GI9rKBk]Tert.am[/url]-ը գում է. Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է՝ մեր երկրում գյուղատնտեսությունն ինչ խնդիրների առաջ է կանգնած և ինչպես են այդ խնդիրները կարգավորվելու: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ այցելությանն ու գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով առաջարկներին: Ըստ Արամ Սարգսյանի՝ այսօր մեզ պետք է խորիմաստ ու լրջագույն ծրագիր՝ գյուղի զարգացման համար. «Գյուղացուն ոչ թե պետք է առաջարկել գյուղատնտեսական վարկեր, այլև անհրաժեշտ են ներդրումներ: Գյուղացուն պետք են նոր տեխնիկաներ և պետք չէ, որպեսզի վարչապետը գնա գյուղ ու գյուղացուն ասի՝ արի տեսնեմ, ծիրանն ինչքան բերք է տալու այս տարի»: Արամ Սարգսյանի խոսքով՝ Կառավարությանն այսօր նման է շտապօգնության. «60 կամ 90 հազար գյուղացուն տալով գյուղատնտեսական հարցերը չեն լուծվում»: Հաղորդման մյուս հյուրի՝ տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ վերջին երեսուն տարում մեր գյուղատնտեսությունն ու գյուղացին դարձել են «որբի գլուխ»՝ ով հասնում, սափրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը մի ժամում լուծում գտավ գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու ու շատ արագ «լայվով» հայտարարեց դրա մասին, դա շատ լավ է՝ նա ավելացրեց իրենից հիասթափվողների թիվը»: Վարդան Բոստանջյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ կապ ունի գյուղացու հագուկապը գյուղատնտեսության զարգացման հետ: Խոսելով գազի գնից՝ Վարդան Բոստանջյանը նշել է. «Ռուսաստանի համար մեր սպառած գազը կորուստների մեջ էլ չկա: Սահմանին գազը 150-ից դարձավ 160 դոլար,այստեղ գործում է քաղաքական ֆակտորը, որովհետև այս գնի տատանումը Ռուսաստանի համար ոչ մի նշանակություն չունի»: Շարունակելով Վարդան Բոստանջյանի խոսքը՝ Արամ Սարգսյանը նշել է. «Այսօրվա երիտասարդները շփոթում են արժանապատվությունն ու այսպես կոչված ենթակայությունը: Ռուսաստանում շատ լավ գիտեն, թե Ձեր ԱԺ-ի կեսն ինչ նպատակով է հայտնվել այդտեղ ու ինչ նպատակներ են հետապնդում»: Անդրադառնալով մաքսանենգ ծխախոտի մասին սկանդալային վերջին բացահայտումներին՝ Վարդան Բոստանջյանը նշել է. «Եթե հանկարծ բացառում ենք, որ իշխանությունը կապ ունի մաքսանենգ ծխախոտի հետ, ուրեմն ստացվում է՝ իրենք չեն տիրապետում երկրի կառավարմանը: Միքայել Մինասյանի անունը մի էլ տվեք, Ձեզ ներկայացվում է փաստ, իշխանության ղեկավարը պետք է տա բացատրություն»: Արամ Սարգսյանն էլ ասում է՝ իշխանությունը նշում է՝ մեր մաքսայինը ճիշտ է արել, մեզ մոտից արտահանողներն են մեղավոր, դե ուրեմն բարի եղեք, բացատրեք ու անունները տվեք այդ մարդկանց: Արամ Սարգսյանը նշում է, որ մաքսանենգ ծխախոտից բացի, ադամանդների մասին էլ է այսօր խոսք գնում, ինչը դարձավ երկրորդ պատճառը, որ մենք այսօր ընդհանրություն ունենք Վրաստանի հետ՝ առաջին պատճառն էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին հայտարարությունն էր: Դիտարկմանը՝ տպավորություն չկա՞, որ այս իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այսպիսի պատմություններ առաջ գան, Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Հանրապետությունում վխտում են օտարերկրյա գործակալները, ուրիշի հաշվին ապրողները: Այս մարդիկ դավաճաններ են, ովքեր եկել են մեր պետականությունը վերացնելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր